ՀՖՖ գործկոմի հետ քննարկում չի եղել, ինչը գործող կանոնադրությամբ պետք է լիներ․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ ՀՖՖ ներքին աուդիտի ղեկավարը ի պաշտոնե իրավունք ուներ հայտարարություն անելու, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը իրավունք չուներ նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ, որպեսզի պարզի գործընթացների օրինականությունը։
«Ես միացել եմ որպես գործկոմի անդամ, մենք խնդիր ունենք, որպեսզի բոլոր ընթացակարգերը ճիշտ պահպանվեն։ Մեր հետ որևէ քննարկում չի եղել, ինչը գործող կանոնադրությամբ պետք է լիներ։ Հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը ֆեդերացիայի համար ամենակարևոր հարցն էր, ինչը վերապահված էր գործկոմին, պետք է լիներ առաջադրում, քվեարկություն, նշանակում, բայց դա տեղի չի ունեցել»,- ասաց ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը։
Այս հարցով գործկոմը քայլեր կձեռնարկի՞, թե՞ ոչ․ ըստ Արսեն Թորոսյանի՝ հավելյալ կտեղեկացվի։