Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

«Տարոն-Ավիա»-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է․

«Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ' թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում' գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»: