Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Հասարակություն

Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության 100% բաժնետոմսերը, գույքը փոխանցեց դատարանի դեպոզիտ հաշվին. Armtimes.com

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույք, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել եւ կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերեւույթ վնասի փոխհատուցում, գրում է armtimes.com-ը։

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ժամանակ վերոնշյալի վերաբերյալ Մանվել Գրիգորյանի գրությունը հրապարակեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։