Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Քաղաքականություն

Նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու օրենքի նախագծին դրական եզրակացություն տրվեց (տեսանյութ)

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ միաձայն դրական եզրակացություն տրվեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։

Ըստ այդ նախագծի՝ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից սահմանվում է 68 հազար դրամ։

 Նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասաց, որ ընթացքում բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք քննարկել և ընդունել են։

Տեսանյութը՝ այստեղ