Բացել լրահոսը Փակել լրահոսը
994110
A A
Պաշտոնական

Հրշեջները մարել են «Էրեբունի» օդանավակայանում բռնկված խոշոր հրդեհը (տեսանյութ)

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ևս 4 օժանդակ ջրատար ավտոմեքենա:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գործող պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27: