Հայաստանի ձյուդոյիստները մեդալ չեն նվաճել Եվրոպայի Մ-23 առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Իժևսկ քաղաքում կայացած ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես են եկել 3 մարզիկ:
60 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Գոռ Հովսեփյանը 1/8 եզրափակիչում հաղթել է հունգարացի Դանիել Մոնորիին, իսկ քառորդ եզրափակիչում պարտվել վրացի Ջաբա Պապինաշվիլուն: Երրորդ տեղի համար առաջին մարտում մեր մարզիկը պարտության է մատնել պարտուգալացի Ֆրանցիսկո Մենդեշին, իսկ ահա բրոնզե մեդալի համար մրցամարտում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Թեմուր Նոզաձեին: Գոռ Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը:
90 կգ քաշային կարգում հանդես եկած Գուրգեն Աբելյանը մեկնարկային մարտում պարտվել է նիդեռլանդցի Յան Ռիյնտյենսին և դուրս մնացել պայքարից: 100 կգ քաշային Կարապետ Իսոյանը նույնպես չի հաղթահարել առաջին փուլը՝ զիջելով վրացի Օնիսե Սանեբլիձեին:
Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 33 մասնակիցների մեջ զբաղեցրել է 25-րդ տեղը: Տղամարդկանց հաշվարկով մերոնք գրավել են 16-րդ տեղը: