Բացել լրահոսը Փակել լրահոսը
Avetiq-Chalabyan
A A
Քաղաքականություն

«Մեր նպատակն է գալ իշխանության»․ «Ազգային օրակարգ» կուսակցության համագումարը. Aravot.am (տեսանյութ)

«Մենք ստեղծում ենք ազգային, աջակենտրոն կուսակցություն»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ կուսակցության հիմնադիր համագումարի մեկնարկից առաջ, գրում է Aravot.am-ը:

Չալաբյանը նշեց՝ մեկ է տարի է, ինչ հիմնվում է կուսակցությունը, եւ արդեն ներկայացրել են իրենց տեսլականն ու սկզբունքները, համակիրներին կոչ են արել կուսակցության գաղափարախոսության շուրջ:

Ո՞ր դաշտում են գործելու. ընդդիմադիր, թե՞ իշխանական, Չալաբյանն այս առնչությամբ նշեց՝ ամեն կուսակցություն, կախված այն բանից, թե ընտրողներն իրենց ինչ քվե են տալիս, ինչ-որ պահի կարող է լինել ընդդիմություն, ինչ-որ պահի էլ՝ իշխող կոալիցիայի մաս կամ կոալիցիայի ղեկավար ուժ.

«Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում եւ դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը: Սակայն սա չի նշանակում, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք ընդդիմադիր լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Մեր նպատակը չէ դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է գալ իշխանության եւ որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագրերը: Մենք չենք սպասելու, որ դառնանք իշխանություն, այլ մեր  ծրագրերը սկսելու են իրականացնել՝ լինելով նաեւ ընդդիմություն»: Չալաբյանը հաջորդ ընտրություններին կուսակցության մասնակցության մասին էլ ասաց՝ դեռ 4 տարուց ավելի ժամանակ կա, կանխատեսում չարեց. «Երբ կգա ընտրությունների ժամանակը, կորոշենք՝ ինչ ձեւաչափով ենք մասնակցելու»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ News.am-ի