Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ ընտանիքն էլ է հայրենադարձվել․ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար (տեսանյութ)

«Մենք չունենք մշակված քաղաքականություն, այդ ամենը պետք է զրոյից ստեղծվի։ Այո, «Քայլ դեպի տուն»-ը, որը հիմնված է «Արի տուն» ծրագրի հիման վրա, լավ ծրագիր է եղել և մենք այն շարունակում ենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով «հայրենադարձության համար աշխատանք նախկինում չի՞ արվել» հարցին։

Զարեհ Սինանյանը հստակ թվեր չներկայացրեց, թե քանի ընտանիք է հեղափոխությունից հետո հայրենադարձ եղել, բայց ինքը ճանաչում է այնպիսի ընտանիքների, որոնք հայրենադարձ են եղել, այդ թվում՝ իրենը։

Լրագրողի դիտարկմանը, թե իրեն պաշտոն են տվել, պարոն Սինանյանն ասաց․ «Ես այնտեղ էլ պաշտոն ունեի, այնտեղ 900 մլն դոլարանոց բյուջե ուներ, իսկ ես այստեղ պայքարում եմ 1,5 մլն դոլարի համար»,- նկատեց նա։

Նշենք, որ Զարեհ Սինանյանը մինչ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակվելը եղել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձավ նաև Սիրիայում հայերի վիճակին։

Նա ասաց, որ ըստ վերջին տվյալների՝ թուրքերը որոշ նախապայմաններ են դրել, թե ովքեր կարող են վերադառնալ իրենց բնակավայրեր, ովքեր՝ ոչ։

«Ասում են, որ հայերն են կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարողանա վերադառնալ։ Հիմա փորձում ենք տեղեկատվությունը ճշտել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Թուրքայի կողմից ռազմական գործողությունների հետևաքով Սիրիայի Թել Աբյադ քաղաքից 15 հայ ընտանիք էր դուրս եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։