Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետ դառնալու համար Անի Զախարյանն արդեն 11 ստորագրություն ունի (տեսանյութ)

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը շարունակում է ստորագրահավաքը, բավարար թվով ստորագրություններ հավաքելուց հետո նա պատրաստվում է հայտ ներկայացնել՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու համար։

«Այսօրվա դրությամբ հավաքվել է 11 ստորագրություն՝ չհաշված մեր թիմակիցներին։ Հիմա դեռ իրազեկման փուլն է։ 11 ստորագրությունը  սկզբի համար քիչ չի։ Նաև հայտարարեմ, որ նոյեմբերի 22-ին երթ ենք կազմակերպելու, որը լայնածավալ գործունեություն կհաղորդի շարժմանը, որից հետո մենք կայցելենք մարզեր։ Մենք վճռական ենք տրամադրված»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Անի Զախարյանը պատրաստվում է դիմում ներկայացնել, պահանջելու է կառավարության և Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի բոլոր  ծախսերը՝ մեկ տարվա կտրվածքով։

«Պահանջում եմ՝ Ֆինանսների նախարարության հետ համատեղ այդ ծախսերի ցուցակը դնեն իմ սեղանին, որպեսզի մենք կարողանանք հասկանանք՝ կառավարությունը իը ժողովրդի բյուջեն ինչպե՞ս է տնօրինել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։