Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

775 մլն դրամ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին (տեսանյութ)

2020թ․ սփյուռքին վերաբերող ծրագրերի իրականացումը վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաժանել է 2 մասի՝ Հայաստան- սփյուռք գործակցության իրականացում և ՀՀ զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավվում, որի համար կպահանջվի 775 մլն դրամ։

Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Առաջին ուղղության իրականացման համար նախատեսված է 450 մլն դրամ։

Այն բաղկացած է լինելու 6 ծրագրից՝ քայլ դեպի տուն, երիտասարդ առաջնորդներ վերապատրաստում, Հայաստանի հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների պրակտիկա, Հայստան- Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկում, աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին և աշխատանք սփյուռքի համայնքներում։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ներկայացմամբ՝ երկրորդ ուղղության՝ ՀՀ զարգացման գործընթացներում սփյուռքի ներուժի ներգրավվման համար նախատեսված է 325 մլն դրամ։