Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հարիրի
A A
Քաղաքականություն

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է իր հրաժարականի մասին ՝ երկրում շուրջ երկու շաբաթ առաջ բռնկված զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին:

Այս մասին տեղեկանում ենք euronews.com-ից:

Հեռուստաուղերձում Հարիրին հայտարարել է, որ պաշտոից հրաժարվելու խնդրագիր կհանձնի երկրի ղեկավարին նախագահական պալատում:

Լիբանանի բնակիչները, որոնք դժգոհ են կառավարության քաղաքականությունից, երկրում տնտեսական ծանր ճգնաժամից եւ նոր հարկերի ներմուծումից, դուրս են եկել փողոց եւ արգելափակել են Բեյրութի ճանապարհները: