«Թող պարզի՝ Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները որտեղից են»․ Վազգեն Մանուկյանի կինը դիմում է դատախազությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով։ Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածեն։ Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրեցիք, կարծում եք գործ կարող եք սարքել։ Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը, մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում,դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար։ Դիմում եմ դատախազությանը , թող պարզի Բաբաջանյանի ֆինասական աղբյուրները,որտեղից են․ շքեղ տունը,հարուստ ԶԼՄ-ն։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ , որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիճյանի շտաբում։ Ծիծաղում է նա,ով վերջինն է ծիծաղում։Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ,էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց․․»։