Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ ստահակը դեռ ասելիք ունի, նրան դեռ այն ժամանակ լռեցնում էր իշխանությունը. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Նաիրի Հունանյանը դեռ 2003-ից ասելիք ունի, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը։

«Նրանք, ովքեր ասում են, թե հոկտեմբերի 27-ի գործն ամբողջովին բացահայտված է, ապա նրանց մեջ էլ փնտրեք մարդկանց, ովքեր շահած են դուրս եկել։ Միայն այս հինգը չեն, ես դրանում ավելի քան համոզված եմ, քանզի կարծում եմ, որ էդ ստահակը ասելիք ունի։ Այն ժամանակ, երբ ես գտնվում էի Ազգային անվտանգության մեկուսարանում, այդ ստորը կարողանում էր նաև նամակ, կալանավայրի լեզվով «քսիվ» ասածը բոլոր կամեռները ուղարկել, որ ինքը ասելիք ունի։ Թե ինչու չբացահայտվեց, ինչու էին իրեն արգելել խոսել՝ չգիտեմ։ Այ դրա համար եմ ասում՝ ինչի են մարդուն արգելում արտահայտվել»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Նա չի կարծում, թե Հունանյանը շատ մեծ խաղաքարտեր կբացի, հնարավոր է, որ փորձում է մանևրել և օգտվել այսօրվա իշխանությունների մարդասիրությունից և մտածում է, որ հանկարծ իրեն կարող են ներում շնորհել։

Սպարապետի եղբայրը վստահ է,որ  Հոկտեմբերի 27-ի գործը վերսկսելու համար հիմա ամենահարմար ժամանակաշրջանն է։ Հիմնավորում է նրանով, որ եթե նախկին իշխանությունների մեջ կային մարդիկ ովքեր շահած են դուրս եկել եղած հանցագործությունից, ապա այս իշխանությունները չունեն այդ խնդիրը։ ավելի հարմար ժամանակահատված քան այս իշխանությունների օրոք, չի կարծում, որ կլինի։