Բացել լրահոսը Փակել լրահոսը
տոնոյան
A A
Քաղաքականություն

Արցախի խնդիրը լուծված է. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները «Հոկտեմբերի 27»-ի իրադարձությունների կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են։ Այստեղ է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

 
Անդրադառնալով Արցախը հայկական լինելու վերաբերյալ հարցին Տոնոյանն ասաց, որ ինքն իր դիրքորոշումն Արցախյան հիմնահարցում արդեն ասել է։ 
 
Խոսելով իր հրաժարականի մասին լուրերի ծագման մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասաց. «Ծագելու բան էր պետք, ծագեցրին»։ Իր հրաժարակի մասին լուրերը նա «սպեկուլյացիա» որակեց։ 
 
«Ա1+»-ի հարցին, թե ինչպես է տեսնում Արցախյան հարցի լուծումը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ Արցախի խնդիրը լուծված է։
 
 Լրագրողների դիտարկմանը, թե «Հոկտեմբերի 27»-ի դեպքերը կապվում են Մեղրիի փոխանակման ծրագրի հետ, Պաշտպանության նախարարը հարցադրում արեց, թե ովքեր են դա ասում, լրագրողը պատասխանեց, որ վերլուծաբանները, ի պատասխան՝ նախարարն արձագանքեց. «Իմ վերլուծություններն այդպիսին չեն»։