Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում (տեսանյութ)

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին եւ նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Գեւորգ Գորգիսյանը։

«Ինչպես գիտեք, դատարանը եւս այդ ձերբակալումը ոչ իրավաչափ համարեց, սակայն նաեւ բավարարեց միջնորդությունը, որպեսզի Արսեն Բաբայանին 2 ամսով կալանավորեն: Իրավիճակը հասկանալու համար մենք եկել էինք, որպեսզի տեսակցեինք պարոն Բաբայանին եւ տեղում նրանից պարզեինք իր մոտեցումները»,- ասաց Գորգիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.