Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Շախմատի ԵԱ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ համոզիչ հաղթանակը տարավ Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Այսօր կայացած 2-րդ տուրում մեր ընտրանին 3:1 հաշվով պարտության մատնեց Խորվաթիային: Մեր թիմին հաղթական միավորներ պարգևեցին Լևոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Վաղը նախատեսված 3-րդ տուրում մերոնք կմրցեն չեխերի հետ:

Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ընտրանու հետ: Այս անգամ հանդես եկած Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը հաղթեցին իրենց մրցակցուհիներին, իսկ ահա Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին՝ 2:2: Հաջորդ՝ 3-րդ տուրում, մեր հավաքականն ուժերը կչափի Սլովակիայի ընտրանու հետ: