A
A
Բանակային խաղեր․ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։ Այս վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133)։
Նժույգթափեր վարժությունում Հարություն Մերդինյանը 13,833 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։