Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սիրիական իշխանությունները պատրաստ էին քրդերի հետ երկխոսությունների․ նախկին դեսպան (տեսանյութ)

Ռուս-Թուրքական համաձայնության արդյունքում այս պահին մենք մտավախություն չունենք, թե Սիրիայի հայ համայնքը կարող է հայրենադարձվելու կարիք ունենալ,-ասում է Սիրաիյում ՀՀ նախկին դեսպան Արշակ Փոլադյանը։ Վերջինս, թեև չի բացառում, թե կարող է վտանգ առաջանալ, բայց հիմնավորում է իր կարծիքը նրանով, որ երկու պետությունների միջև  ստորագրված փաստաթուղթից դուրս է մնում Ղամիշլին, որը մեծամասամբ հայաբնակ է։

«Այսինքն` այն տարածքի մեջ, որ պիտի զբաղեցնեն Թուրքերը` չեն մտնում Հասաքեն և Ղամիշլին։ Հենց սրանք են հիմնական հայաբնակ կենտրոնները։ Հասաքեում մենք ունենք մոտավորապես 100-150 ընտանիք, որից 50-ը առաքելական, իսկ մոտ 100-ը՝ կաթողիկե եկեղեցու հետևորդներ են»։

Քրդերը կոպիտ սխալներ թույլ տվեցին սիրիական ճգնաժամի ընթացքում  և գերի դարձան քրդական ազգայնամոլ ուժերի թելադրանքներին, կարծում է նախկին դեսպանը։ Ըստ նրա, քրդերն իրենք առիթ տվեցին թուրքական ներխուժումներին՝ սեփական անջատողական գործողություններով։ Դեսպանի խոսքով, ինքը տարիներ շարունակ Սիրիայում գտնված լինելով, կարող է փաստել՝ սիրիական իշխանությունները պատրաստ էին քրդերի հետ երկխոսությունների, սակայն վերջիններս քայլեր չէին անում այդ ուղղությամբ։

«Բազմաթիվ անգամ եղել են առաջարկություններ այն ուժերին, որոնք ռազմաքաղաքական դերակատարություն ունեին։ Դժբախտաբար պետք է արձանագրել, որ դա տեղի չունեցավ»,-ասում է արտակարգ և լիազոր դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում