A
A
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային» և միավորներով հավասարվեց «Արարատին»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 12-րդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան»սեփական դաշտում հաղթեց «Նոային»։
Հանդիպման 45-րդ րոպեին տանտերերի ավագ Դմիտրի Գուզը բացեց հաշիվը, իսկ 78-ին հոլանդացի Նարսինխը կրկնապատկեց այն։ 80-րդ րոպեին Մաքսիմ Մայրովիչը մեկ գոլ ետ բերեց հյուրերի համար, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3։1։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 22 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Արարատին»։«Նոան»կրեց 5-րդ պարտությունը առաջնությունում և վաստակած 17 միավորով մնաց 5-րդ տեղում։