Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է ցանկացած պահի․ Վահրամ Տեր-Մաթևոսյան (տեսանյութ)

Ռուսաստան-Թուրքիա թվացյալ համագործակցությունն իր մեջ շատ խութեր և հարցեր է պարունակում,- ասում է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը անդրադառնալով Սոչիի ռուս-թուրքական համաձայնությանը։ Նա նշում է՝ ամենամեծ հարցն այն է, թե ինչպես պետք է դիտել Սիրիայի  քաղաքական ապագան։ Շատ կարևոր խնդիր է նաև, թե ինչ կառուցվածք  է ունենալու Սիրիական քաղաքական նոր «ճարտարապետությունը»։

«Դեռ հսկայական գործ կա անելու, որպեսզի Աստանայում ձևավորված ձևաչափը կարողանա շոշափելի արդյունքներ ունենալ»-ասաց թուրքագետը։ Նա նաև նշեց, որ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է ցանկացած պահի։ 120-ժամյա հրադադարը, որին հասավ Ամերիկան, բավական խափուսիկ է, ըստ թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի։

«Ինձ համար բավական հեշտ ստացվեց ամերիկյան միջամտությամբ հրադադարի հասնելը։ Կարծում եմ՝ այստեղ դեռ սպասվում են բավականին հետաքրքիր զարգացումներ։ Այն ուժերը, որոնց դեմ պայքարում է Թուրքիան, դժվար թե հեշտությամբ հեռանան այդ տարածաշրջանից և հեշտությամբ հետ կանգնեն իրենց առջև դրված նպատակներից։ Քրդական գործոնը թուրքական պետականության Աքիլլեսյան գարշապարն է»,- ասաց է թուրքագետը։

Մանրամասները տեսանյութում։