Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դոյդոյանն ու Մարտիրոսյանը «խաբարբզիկություն» կանեն, եթե ՀԾԿՀ-ն հետ չկանգնի իր վտանգավոր որոշումից (տեսանյութ)

Ինչ անել, որ չհայտնվես ԱԱԾ թակարդում: Եթե ընդունվի ՀԾԿՀ-ի որոշման նախագիծը, այս հարցի պատասխանը կփնտրի Հայաստանում ցանկացած օգտատեր։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշման նախագիծ է շրջանառում, որով բոլոր պրովայդերները պարտավոր կլինեն երկու տարվա կտրվածքով պահպանել օգտատերերի տվյալները, այսինքն «հետքը համացանցում»։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը համարում է,ո ր այս կերպ կոտնահարվի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցնում է, որ «անվտանգություն» կախարդական բառի քողի տակ կարող են վտանգավոր երեւույթներ տեղի ունենալ, ու քանի որ պետական օղակից հիմնավոր բացատրություն չի տրվում, ինքը ստիպված է տարբեր սցենարներ մտածել՝ բացահայտելու նման որոշման առիթը։

Ակնհայտ է, որ ՀԾԿՀ-ի առաջարկը թուլացնում է Հայաստանի դիրքերը միջազգային զեկույցներում։ «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018 թվականի զեկույցում՝ ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր: Այս դեպքում կարեւոր դեր է խաղացել Սամվել Մարտիրոսյանի կարծիքը որպես զեկույցի հեղինակ։ Եթե ՀԾԿՀ-ի որոշումն ընդունվի, Սամվել Մարտիրոսյանը չի լռի. «Խաբարբզիկություն կանեմ»։

Նույն կերպ կվարվի նաեւ Շուշան Դոյդոյանը, որի փորձագիտական տեսակետը հաշվի է առնվում տարբեր զեկույցներում մամուլի ազատության ցուցիչը սահմանելիս։ Նրանք երկուսն էլ վստահ են, որ նման որոշումը խոսքի ազատության դեմ է։

Մանրամասները՝ տեսանյութում