Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վարչապետի որոշմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2 տեղակալներ ազատվել են պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Իգոր Սարգսյանն ու Արմեն Հակոբյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արմեն Հակոբյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշումների մեջ։