Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ֆիրդուսի 17 շենքի բնակիչներին (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին նամակով դիմել են Ֆիրդուսի 17 շենքի բնակիչները։ Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորն ասաց, որ ըստ այդ դիմումի՝ վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչները գնացել են բնակիչների մոտ և բանավոր գին առաջարկել, որի հետ բնակիչները համաձայն չեն։

Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ հարցը կլուծեն դատական եղանակով։ Բնակիչներին մտահոգում է, թե այս հարցում Կառավարության մոտեցումը ո՞րն է։

Ի պատաախան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ նոր Հայաստանում Հյուսիսային պողոտայի բնակիչների ճակատագրին ոչ ոք չի արժանանա։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ հարցերով զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, բայց նա այս պահին երկրում չէ, և խնդրեց նամակը փոխանցել Կառավարություն։ Նա խոստացավ, որ նամակին անպայման կանդրադառնան։