Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը: 

 

Քննարկումը ծավալվել է նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտներում իրականացվող բարեփոխումների, գերատեսչության կառուցվածքային փոփոխությունների, գերակա խնդիրների և առաջնահերթությունների շուրջ: 

 

Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական առաջընթացի ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ներդրողների աջակցության, փոքր և միջին բիզնեսի խրախուսման, միջազգային տնտեսական համագործակցության զարգացման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Արծարծվել են Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Էկոնոմիկայի նախարարության արդյունավետ և համակարգված աշխատանքը, ծախսերի նպատակայնությունն ու հասցեականությունը  և մի շարք հանձնարարականներ տվել: