Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սևանից 170 մլն խորանարդ մետրից ավել ջրառ չկատարելը Կառավարությունը հիմնավորված չի համարում

Կառավարությունը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը բավարար հիմնավորված չի համարում:

Այս մասին խորհրդարանում այդ նախագծի քննարկման ժամանակ ասաց Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևանից 170 մլն խորանարդ մետրից ավել ջրառ չկատարել, այդ թվում, եթե Կառավարությունը առաջարկ ներկայացնի Ազգային ժողովին: Ջրային կոմիտեի նախագահը հավելեց, որ այսօրվա տվյալներով Սևանա լճի մակարդակը բարձր է 6 սմ-ով, նախորդվ տարվա նույն ժամանակահատվածում:

Մանրամասները՝ տեսանյութում: