Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Պատգամավորը նախկինում առաջարկում էր, որ հունվարի 1-ից տասը և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնել: Այժմ պատգամավորը նախագծում փոփոխություներ է կատարել: Փոփոխություն կատարելու պատճառն այն է եղել, որ մտահոգություններ են հնչել, թե մարզերում անկանխիկ վճարման հնարավորություն կարող է չլինել:

«Նախագծում կատարել եմ փոփոխություն և մտցրել եմ տարածական առումով սահմանափակում՝ ներառելով միայն Երևան քաղաքը: Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուները հունվարից աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ»,-ներկայացնելով նոր տարբերակն ասաց Գևորգ Պապոյանը: