Բացել լրահոսը Փակել լրահոսը
էդմոն մարուքյան
A A
Պաշտոնական

«ԼՀԿ»-ի՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական պաշտոն դարձնող նախագծը ԱԺ-ն չընդունեց

Ազգային ժողովն այսօր 2-րդ ընթերցմանբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նախագիծը չընդունվեց 15 կողմ, 94 դեմ, ձայների հարաբերակցությամբ: Մինչ քվեարկության դնելը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ նախագծի այս տարբերակին խմբակցությունը դեմ է քվեարկելու, որպեսզի հնարավորություն տա հեղինակներին առաջարկներ ներկայացնելու: Նշենք, որ առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել էր ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը համալրել, հստակեցնել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց, որ քվեարկություն անցկացվի, որպեսզի նախագիծն առաջին ընթերցման վերադառնա, որը հնարավորություն կտա 2 շաբաթյա ժամկետում գրավոր առաջարկներ ներկայացնել: Նախագիծը քվեարկության դրվեց և այն ընդունվեց: