Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը կքրեականացվի. ԱԺ-ն ընդունեց ԲՀԿ-ի նախագիծը (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, խորհրդարանը քվեարկության դրեց երեկ քննարկված նախագծերը:

Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ այս օրինագծով նախատեսվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու պարագայում, սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով տուգանք կամ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկում։