Բացել լրահոսը Փակել լրահոսը
toph-8-vernagrer-im-masin-alen-n152717-1
A A
Քաղաքականություն

Պետական հիմնարկների աշխատավարձերը պետք է բարձրացնել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մտահոգված չէ, որ վարչապետը գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել է նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ «Մեր պետական հիմնարկների աշխատավարձերը պետք է բարձրացնել, որովհետև մասնավորը ավելի լավ պայմաններ է առաջարկում, և պետությունը մրցակցությանը չի դիմանում»,- նկատեց նա։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ պատգամավորներն էլ դիմեն, որպեսզի իրենց աշխատավարձերը բարձրացնեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Ես կարծում եմ, որ եթե աշխատավարձ պետք է բարձրանա, ապա դա պետք է լինի պետական մարմինների աշխատակազմերինը, մենք մի կերպ յոլա կգնանք, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներին, ապա ես նրանց մասին բան չեմ ասի, դա ճիշտ չեմ համարում»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։ Նա բացառում է, որ այն քաղաքական դրդապատճառ ունենա։

«Ամեն ինչ հնարավոր է, բացի նրանից, որ սա ունի քաղաքական ճնշում է և ենթատեքստ ունի։ Ցավով եմ իմացել այդ լուրը, բայց նման բան բացառվում է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։