Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132906
A A
Քաղաքականություն

Նախ թող Նիկոլ Փաշինյանին հրավիրեն հանձնաժողով․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին, նշեց՝ աբսուրդ է ստեղծել հանձնաժողով մի պատերազմի մասին, որտեղ դու հաղթել ես։

«Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են, և բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Մամուլից տեղեկացա, որ հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարություններից մեկը քննության առարկա դարձնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ խորհուրդ տալով հանձնաժողովին՝ նախ հրավիրեն Նիկոլ Փաշինյանին և «պարտադրեն, որ նա տեղեկություն տա հանձնաժողովին, նաև հանրությունը, որ երբ ժամանակին հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր, Ադրբեջանը Եվրասիական միություն մտցնելու համար էր, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, այդ տեղեկությունները որտեղի՞ց նրան»․

«Ամենակարևոր տեղեկությունները թերևս Ապրիլյան պատերազմի մասին ԱԺ ամբիոնից հայտնել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշեց նա։

Շարմազանովի համոզմամբ՝ այսքանից հետո, երբ հանձնաժողովը բոլորին հրավիրում է, բացի գլխավոր դերկատար Նիկոլ Փաշինյանից, ով տվել է հրապարակային ամենամեծ արժեք ունեցող ինֆորմացիան, ակնհայտ է, որ այս հանձնաժողովի աշխատանքների նպատակը մեկն է՝ ստվեր գցել հաղթանակի վրա և ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա․

«Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի, Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը։