Բացել լրահոսը Փակել լրահոսը
բացահայտվեց
A A
Պաշտոնական

Մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը՝ ժամը 3․50-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ բջջային օպերատորներից մեկի Բագրատունյաց պողոտայի վաճառքի և սպասարկման սրահ երկու անձ է մտել։

Բաժնի օպերատիվ խմբի և պարեկային ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ սպասարկման սրահ մտած տղամարդիկ չէին հասցրել ո՛չ գողություն անել, ո՛չ էլ լքել տարածքը։ Նրանգ բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանեցին կատարածը։

Պարզվել է, որ Երևանի բնակիչներ՝ 38 և 46-ամյա տղամարդիկ բջջային օպերատորի սպասարկման սրահ էին մտել տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակն ու պատուհանը կոտրելով։ Բերման ենթարկվածները ներակայացվել են տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։