«Ryanair»-ը պետական բյուջեից գումար չի ստանալու․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ryanair» ավիաընկերությանը Հայաստանի պետական բյուջեից գումար չի հատկացվի, այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավիաընկերության մատչելիության վերաբերյալ քննարկումներին։
«Հարկատուների հաշվին որևէ գումար չի տրամադրվում այդ ընկերություններին: Կարող եք հանգիստ լինել: Եվս մեկ անգամ ուզում եմ հերքել այն բոլոր տեղեկությունները, որոնք տարածվում էին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, նման բան չկա»,- լրագրողներին ասաց Տիգրան Ավինյանը:
Նմանօրինակ ընկերությունների նկատմամբ սահմանված միակ արտոնությունը, Տիգրան Ավինյանի խոսքով, օդի տուրքի չեղարկումն է:
«Միակ հավելյալ աջակցությունը, որի մասին խոսվում էր, դա Գյումրիին վերաբերող հարցն է, Եվրամիության և օդանվավակայանի միասնական ջանքերի շնորհիվ հավելյալ աջակցության մասին է խոսքը, որը էլի պետական բյուջեի և հարկատուների հետ կապ չունի»,- հավելեց փոխվարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում