Բացել լրահոսը Փակել լրահոսը
Foto QC
A A
Պաշտոնական

ՀՈԱԿ-ի տնօրենը խոշոր չափերով յուրացումներ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի  մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ <<Գառնիի մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև  <<Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման>> ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համաքնի ղեկավարին՝ ՀՈԱԿ-ի մասնաշենքից 194,82մ2 մակերեսով տարածքը տուրիզմի զարգացման նպատակով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով <<Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման>> ՀԿ-ին տրամադրելու համար, ինչը բավարարվել է: 

Այնուհետև՝ ՀՈԱԿ-ի տնօրենը  2015թ. դիմել է Գառնի համայնքի նախկին ղեկավարին՝ իր ղեկավարած կառույցի շենքի վերանորոգման համար բյուջեից գումար տամադրելու համար: Արդյունքում՝ <<Գառնիի մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ին տրամադրել է 6.535.000 ՀՀ դրամ գումար, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենն այդ գումարը ծախսել է իրեն պատկանող ՀԿ-ի կողմից զբաղեցված տարածքի վերանորոգման համար, որի հետևանքով Գառնի համայնքին հասցվել է էական վնաս: 

Նշված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2016 թվականից սկսած, <<Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման>> ՀԿ-ն, հանդիսանալով ոչ առևտրային կազմակերպություն, ՀՈԱԿ-ի տնօրենի ղեկավարության ներքո և Գառնի համայնքի նախկին ղեկավարի թողտվությամբ, օգտագործման նպատակով կազմակերպությանը տրմադրված վերոհիշյալ տարածքն օգտագործել է որպես հանդիսությունների սրահ, իսկ ստացված մոտ 480.000 ՀՀ դրամ եկամուտը չի մուտքագրվել ՀԿ-ի դրամարկղ և հափշտակվել է:

 Պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը միջնորդել է՝ <<Գառնիի մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ում իր հարսին որպես խմբավար աշխատանքի ընդունելու հարցում, ով աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, իսկ նրա անվամբ 2016թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում դուրս գրված ընդհանուր 448.793 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը վատնման եղանակով հափշտակվել է:

Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը <<Գառնիի մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ է հրամանագրել նաև իր դստերը, սակայն վերջինս նույնպես փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ 2015թ. հունվար ամսից մինչև 2016թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում որպես աշխատավարձ դուրս գրված 903.432 ՀՀ դրամ գումարը յուրացվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից: 

          Միաժամանակ պարզվել է, որ 2016 թվականի ընթացքում <<Գառնիի մարզամշակութային կենտրոն>> ՀՈԱԿ-ի պարի խմբակներ այցելող թվով 5 երեխաների՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամի չափով ուսման վարձերը չեն մուտքագրել ՀՈԱԿ-ի դրամարկղ և յուրացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից:

Քրեական գործի շրջանակներում ՀՈԱԿ-ի տնօրենը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասով (3 դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց էընտրվել ստորագրույուն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ՝ հացաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Պետությանը պատճառեված վնասի  մի մասն արդեն վերականգնվել է, իսկ իսկ մնացած մասը ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը պարտավորվել է վերականգնել առաջիկայում:       

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին