Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Դիլիջան քաղաքի «Մասրուտ» կոչվող հանդամասում այրվել է անտառափեշը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Մասրուտ» կոչվող հանդամասում այրվում է անտառափեշ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 16:46-ին:

Այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ: