Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

Միացավ ելույթից 20 րոպե առաջ և անտեղյակ լինելով խոսում է խաբեբայությունից. Հ. Դանիելյանը՝ Փոստանջյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով տեղի ունեցող  խորհրդարանական  լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Իբրև մերժված բռնապետին փոխարինելու են եկել այլ անձինք, բայց միայն անուններ են փոխվել, ՀՀԿ-ն փոխվել է «Իմ քայլի», Սերժը փոխվել է Նիկոլի, բայց է բռնապետական համակարգի էությունը  և գործելաոճը մնացել է նույնը։ Եթե մենք Կուսակցությունների մասին օրենքին զուգահեռ չենք քննարկում Ընտրական օրենսգիրքը, ապա անիմաստ է նման քննարկում անցկացնելը, այն անիմաստ ժամանակի վատնում է»,- Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալով հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը չի վերացնում «բռնապետական համակարգը», ապա մեկ է, Կուսակցությունների մասին նոր օրենքն էլ չի բարելավելու վիճակը։

«Այդ համակարգը չմերժելով, այդ համակարգը օգտագործելով նոր անվան տակ, ուղղակի խաբեբայություն է։ Եթե մեր հանրությունը չպահանջի փոփոխել այդ համակարգը, իրապես ներդնել հակակշիռների և զսպումների համակարգ և ընդունել Կուսակցությունների մասին օրենք, Ընտրական օրենսգիրք, ապա ոչինչ չի փոխվի»,- եզրափակեց նա։

Նիստը վարող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը պատասխանեց  Զարուհի Փոստանջյանի որակումներին։

«Ցավում եմ, որ տիկին Փոստանջյանն առավոտյան ժամը 10։15-ից սկսած լսումներին միացավ ընդամենը 20 րոպե առաջ, երբ իր հերթն եկավ ելույթ ունենալու համար, երբ որ չի լսել, թե ի՞նչ է քննարկվել, ի՞նչ խնդիրներ են բարձրացրել, երբ տեղյակ չէ, թե ի՞նչ հերթականությամբ ենք որոշել անցնել բարեփոխումների, խոսում է խաբեբայությունից։ Այո, տիկին Փոստանջյան, երբ որ դուք ասում եք՝ այս ձևով իմաստ չեք գտնում մասնակցել, ես երկրորդում եմ այս ձևով արդյունավետ մասնակցության մասին մենք չենք կարող խոսել»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։