Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կոշ ՔԿՀ (1)
A A
Պաշտոնական

Մեքենայում մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ծառայողները, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Կոշ» ՔԿՀ-ի մոտակայքից բերման են ենթարկել քաղաքացիներ Ս. Գ.-ին, Վ. Տ.-ին և Ա. Դ.-ին: Վերջինիս վարած մեքենայի սրահի արտաքին զննությամբ հայտնաբերվել են երկու առանձին փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 2.0 գր և 0.84 գր քաշերով դեղնականաչավուն զանգվածներ: 

Ժամեր անց՝ 00։30-ի սահմաններում, նույն հանգամանքներում բերման են ենթարկվել քաղաքացիներ Տ Կ-ն և Ա Մ-ն։ Վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 087 գրամ քաշով, իսկ մեքենայի սրահի զննությամբ՝ 026 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ։

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր,նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին