Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարտի մեկ
A A
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանը ներկայացավ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովում մեկնարկել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։ Նիստին մասնակցելու է եկել ՀՀ Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Այժմ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։

Մինչ նիստի մեկնարկը, լրագրողները Արշակ Կարապետյանին մի շարք հարցեր ուղղեցին, սակայն նա չմեկնաբանեց որևէ հարց, ասելով, թե բոլոր հարցերն ուղղեն հանձնաժողովին։ Թե ի՞նչ տեղեկություններ կտա Արշակ Կարապետյանը, պարզ կլինի հանձնաժողովի կողմից տրված հարցերից, ասաց նա։ Արշակ Կարապետյանը հրաժարվեց նաև պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ իրեն ազատեցին աշխատանքից ապրիլյան պատերազմից հետո, դա կապվա՞ծ էր ապրիլյան պատերազմի հետ։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից շաբաթներ անց Արշակ Կարապետյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։

Հարցին, թե իսկ ի՞նչ կասի մամուլի այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որի՝ նա վարչապետի խորհրդական է դարձել «Մարտի 1-ի»- գործով ցուցմունք տալով պայմանավորված, Արշակ Կարապետյանն ասաց․ «Մամուլից էլ հարցրեք, եթե մարդիկ այդքան կարճ են մտածում, ես ո՞նց մեկնաբանեմ դա։ Ամեն մարդ իր մակարդակով է ենթադրություններ անում»,- եզրափակեց նա։