Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի հիվանդանոցը դարձավ համալսարանական հիվանդանոց (տեսանյութ)

Հասարակություն
արցախ

Արցախի հիվանդանոցը դարձավ համալսարանական հիվանդանոց։

Այս կապակցությամբ Երևանի առաջին կլինիկական համալսարանական հիվանդանոցում այսօր ներկա էին Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազրյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արայիկ Մուրադյանը։

Կողմերի միջև կնքվեց հուշագիր։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով հիվանդանոցի անվանակոչումը համալսարանական շատ կարևոր է և հիվանդանոցի, և համալսարանի համար։

«Համալսարանական կլինիկան  իրենից ներկայացնում է մի շարք գործողություններ, այն պարտադրում է կլինիկային հատկացնել կրթական ծրագրերի համար համապատասխան սենյակներ, վերապատրաստել դասախոսներին և գիտական աշխատանքներ իրականացնել։ Համալսարանը իրականացնելու է այդ գործընթացը և սատար է լինելու մեր Ստեփանակերտի գործընկերներին։ Արցախցի ուսանոցները, որոնք այստեղ էին՝ մեծ խանդավառության մեջ էին, որովհետև, այսուհետ  իրենց կրթական հատվածի մի մասը, կարող են իրականացնել Ստեփանակերտում։ Այս համագործակցությունը կրում է ոչ թե ձևական բնույթ, այլ բովանդակային և կառուցողական։

Արմեն Մուրադյանը ներկաներին ծանոթացրեց նաև Առաջին կլինիկական հիվանդանոցում ժամանակակից ու  ամբողջովին էլեկտրոնային հաշվառմամբ գործող նորաբաց բաժանմունքի աշխատանքներին։