Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի պարունակությունից․ Ա․ Քոչարյան (տեսանյութ)

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անհրաշետ է համարում, որ «Մարտի 1-ի գործով» անցնող վկաների անտանգությունն ապահովվի։

«Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի պահվածքը հուշում է այն մասին, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը չսկսվի կամ ուշ սկսվի, ինչ-որ ակնկալիքներ ունեն։ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու լավագույն հարթակը դատարանի դահլիճն է: Եվ եթե ինքն ասելիք ունի, պետք է դատարանի դահլիճում ասի, իսկ ինքը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի պարունակությունից»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ եթե ակնկալիքը կապված է Սահմանադրական դատարանում տիրող ճգնաժամից, ապա «դա էլ անիմաստ զբաղմունք է»։