Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը հանդիպել է Նուբար Աֆեյանի հետ (տեսանյութ)

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ամերիկահայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանին:

Զրուցակիցները կարևորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման և երկրում նորարարությունների կիրառման հարցեր:  Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել արհեստական բանականությանը և Հայաստանի` այս ոլորտում առաջատար երկիր դառնալու հնարավորություններին:

Քննարկվել է նաև հայության գիտական ներուժի, մասնագիտական հմտությունների և գործարար ցանցի օգտագործումը՝ ի նպաստ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ամրապնդման: