Բացել լրահոսը Փակել լրահոսը
1571235423,2273
A A
Պաշտոնական

Ոստիկանության Անիի բաժնում ակոսափող հրազեն է հանձնվել (տեսանյութ)

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 15-ին բաժին է եկել մարալիկ քաղաքում ապրող 63-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել ակոսափող հրազեն՝ նախատեսված 5․6 մմ տրամաչփի փամփուշտ կրակելու համար։

Տղամարդու հայտնածով՝ զենքը գտել է ավտոտնակի տանիքում նորոգման աշխատանքներ կատարելիս։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրազենը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։