Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_1905
A A
Պաշտոնական

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները:  Մասնավորապես, այսօր քննարկվել են Արտաքին գործերի նախարարության և Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը:

Դրանք քննարկվել են՝ հաշվի առնելով գերատեսչությունների հիմնախնդիրները, հրատապ լուծում պահաջող հարցերը, առաջնահերթությունները, ինչպես նաև իրականացվող բարեփոխումները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման  կատարողականները, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկվող ծախսերի արդյունավետությունն ու օգտակարությունը: Ըստ այդմ, քննարկման շրջանակում վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ: