Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ-պաշտոնական-լոգո-զինանշան-2-1024x576
A A
Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ

Այսօր, հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ։
ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունը գլխավորում էր Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ներկա վիճակի, զարգացման հնարավորությունների եւ հեռանկարների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցերին։ Երկուստեք կարևորվել է պարբերական շփումների անհրաժեշտությունը։

Հանդիպումը մաս է կազմում Երեւանում հավատարմագրված դեսպանների հետ ՀՅԴ Բյուրոյի հանդիպումներին։ Ցարդ, ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությունները հանդիպել են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հետ։

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ

16.10.2019  թ.