Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանի բաց խաղը, կամ նապաստակն անգամ արջին կարող է   հաղթել աղվեսի ճանապարհով (տեսանյութ)

  1. Ոչ մի բան դրված չէ  բանակցությունների սեղանին, եթե խոսքը  հիմնահարցի մասին է,-ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:

 Ըստ նրա՝  հանդիպումներ, իհարկե, լինում են, բայց դրանք անվտանգության հարցերի շուրջ են։ 

 Թեւան Պողոսյանն ասում է՝   Նիկոլ Փաշինյանի թիմը նախընտրական իր ծրագրով  հստակ ասել է՝ որն է  ԼՂ հիմնախնդրի կարգավորման իրենց  տարբերակը։ Եւ եթե  հանրության մեծամասնությունը ձայն է տվել նրանց, հիմա պետք է  պահանջատեր լինի, որ այդ իրականացվի։

  Այսօրվա քաղաքական մեծամասնությունը խոստացել է, որ Արցախը պետք է վերադառնա  բանակցային սեղան, որեւէ  հարց չի բանակցվելու  առանց մեր  համաձայնության, զիջումներ չեն լինելու մեր  շահին հակառակ։ 

Թեւան Պողոսյանը  կարծում է,  որ  ամեն ինչ  պետք  է անել նպատակին  հասնելու համար, եւ ամենակարեւորը՝  2023թ.-ին,  եթե անգամ  մինչ այդ չհաջողվի լուծում գտնել, հաջորդ իշխանությանը փոխանցել այնպիսի իրավիճակ, որ ներկայինից վատը չլինի։

Նա հիշեցնում է հայտնի ասացվածքը, որ նապաստակն անգամ արջին կարող է   հաղթել աղվեսի ճանապարհով։

 «Ա1+»- ի հետ զրույցում նա նաեւ մեկնաբանում է Իլհամ Ալիեւի ելույթը Գարեգին Նժդեհի մասին, Նիկոլ Փաշինյանի պատասխանը եւ այլ հայտարարություններ:

Մանրամասները տեսանյութում