Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԱԿ
A A
Քաղաքականություն

Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել

ՌԱԿ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

21-րդ դարում, ամբողջ մարդկության աչքի առաջ, մինչեւ ատամները զինված թուրքական բանակն օրերս ներխուժեց Սիրիա սուվերեն պետության տարածք եւ տարբեր զինատեսակներով օդից ու ցամաքից անընդհատ ռմբակոծում է սիրիացի քուրդ, եզդի, ասորի եւ հայ ինքնապաշտպանական ջոկատների հենակետերն ու խաղաղ բնակավայրերը։

Օրեցօր, ժամ առ ժամ լրատվամիջոցները հայտնում են նորանոր զոհերի ու ավերածությունների մասին։ Ցուցադրվում են խաղաղ բնակչության նկատմամբ ագրեսորների կատարած վայրագությունները։ Այդ սարսռեցնող կադրերը գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ թուրքը նույնն է մնացել եւ հարցերը փորձում է լուծել թուրքավարիՙ ոչնչացնելով հազարավոր անմեղ մարդկանց, արտագաղթի մղելով ազգաբնակչությանը։

Ռամկավար Ազատական կուսակցությունը միանշանակ դատապարտում է թուրքական բանակի ներխուժումը Սիրիա, թուրք զինվորների կատարած ոճիրները եւ իրականացվող ցեղասպանությունը սիրիացի ժողովրդի՝ այդ թվում Ցեղասպանությունից մազապուրծ հայ ազգաբնակչության նկատմամբ։ ՌԱԿ-ը միանում է համաշխարհային առաջադեմ մարդկությանՙ ցեղասպանությունն անհապաղ դադարեցնելու, Սիրիայից զորքերը դուրս բերելու եւ իր նվաճողական քաղաքականությանը վերջ տալու կոչերին։

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ