Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թունավորման դեպքի վերաբերյալ. լրացված

Արտաշատիթիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է13 երեխա։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև:

Ըստ նախնական վարկածի` թունավորման հավանական պատճառը նրբերշիկով պատրաստված պիցցան է։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը տեղում:

 

ՀՀ ԱՆ