Բացել լրահոսը Փակել լրահոսը
72418144_811551099260865_110397147886649344_n
A A
Քաղաքականություն

Մենք գիտեինք, որ այդպես է լինելու․Սերգեյ Բագրատյանը՝ ՍԴ որոշման վերաբերյալ (տեսանյութ)

«Իհարկե սպասելի էր, մենք գիտեինք, որ այդպես է լինելու»,- այսպես է արձագանքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցին, թե սպասելի՞ էր Սահմանադրական դատարանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ չընդունելը։

«Եթե Սահմանադրական դատարան է ուղարկվում մի փաստաթուղթ, որի իրավական հիմքը թույլ է, բնականաբար, կմերժվեր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը կարծում է, որ Հայաստանին Սահմնադրական դատարան պետք չէ, նա կողմ է, որ այն լուծարվի։

«Պետք է Սահմնադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը միասին ձևավորեն Գերագույն դատարան։ Գերագույն դատարանը և՛ Սահմանադրական հարցերի լուծումները կընդգրկի, և՛ Վճռաբեկինը։ Ես գտնում եմ, որ մեր փոքր երկրի համար 4 ատյանի դատարանը ունենալը ճոխություն է, ավելորդություն է, 3 ատյանը լիարժեք բավարար է մեր բոլոր խնդիրնելը լուծելու համար»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։