Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132677
A A
Քաղաքականություն

«Մի հատ թող ասի՝ ինչ բանաձև է. չկա այդպիսի բանաձև»․ Կիրո Մանոյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի  պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր անդրաադարձավ արտաքին և ներքին քաղաքական հարցերին։

Խոսելով Արցախում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի մասին՝ քաղաքական գործիչն ասաց, որ մասնակցել են աշխարհի 30 երկրից ներկայացուցիչներ։

«Համաժողովը մեկ օր տեղի ունեցավ, բայց ծրագիրը 1,5-2 օրվա համար էր նախատեսված», - նշեց Մանոյանը։ Համաժողովի նպատակը, ըստ Կիրո Մանոյանի, ցույց տալն էր Արցախի բարեկամներին, որ նրանք մենակ չեն։

Սիրիայի վրա Թուրքիայի հարձակման մասին խոսելով՝ քաղաքական գործիչն ասաց, որ պետք է պատրաստ լինել, քանի որ Սիրայի իրավիճակից կարող է ոգևորվել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Արցախի անկախացման մասին Մանոյանն ասաց, որ ի վերջո բոլորն էլ հասկանում են որ նպատակը Հայաստանի և Արցախի միավորումն է, ինչի մասին վկայում է նաև Արցախի պետական դրոշը։ 

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախակի հնչեցրած այն մտքին, որ Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի բնակչության համար, հասարակական-քաղաքական գործիչն ասաց, որ դրանք մարտավարական նպատակներով արված հայտարարություններ են դառնում. «Մի հատ թող ասի՝ ինչ բանաձև է. չկա այդպիսի բանաձև»։ 

Փաստն այն է, շարունակեց Կիրո Մանոյանը, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հաղթել է հայկական կողմը, և ադրբեջանական կողմը չէր կարող ուրախ կամ գոհ լինել։ 

Հարցին՝ եթե վարչապետ ՀՅԴ-ի ներկայացուցիչ լիներ, ի՞նչ կաներ, Մանոյանն ասաց, որ մի քանի ամիս առաջ համաժողովին Արցախում արված հայտարարության համաձայն՝ ռազմավարական համագործակցության պայմանագիր կկնքեին Արցախի հետ։

«Դա ինչ-որ աստիճանով կբարձրացնի Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը․ այդ հիման վրա Հայաստանը կօգնի։ Մենք երկու իշխանությունների հետ էլ, կառավարությունների մեջ եղած ժամանակ ծրագրերում փորձել ենք ներառել, չենք հաջողել»,- ընդգծեց նա՝ նշելով․ ինչին կհաջորդեր Հայաստանի օգնությամբ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, որից հետո երկու անկախ հանրապետությունները կորոշեին միավորվել։ 

Խոսելով Հայաստանի՝ քաղաքական-տնտեսական շրջափակումից դուրս գալու մասին՝ ՀՅԴ գործիչը վերահաստատեց նախկինում հնչեցված իրենց բանաձևը՝ «Զարգանալ՝ չզիջելով»։