Բացել լրահոսը Փակել լրահոսը
1559124194_0_93_3072_1821_600x0_80_0_0_c861ce55ec151eee56d9a66c7be7298d
A A
Քաղաքականություն

Թրամփը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ․ նա հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հանձնարարագիր է ստորագրել՝ Սիրիայում տեղի ունեցող իրավիճակի համար։ Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է РИА Новости-ն։

Վերջինս հայտարարել է, որ սա միտված է ստիպելու Թուրքիային հրաժարվել Սիրիայում իրականացվող գործողություններից։ 
 
Նշվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի Էներգետիկայի եւ Պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ 
 
Reuters-ն էլ փոխանցում է, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ եւ պահանջել է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։