Բացել լրահոսը Փակել լրահոսը
72443652_2721028317982622_7885434555295858688_n
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի մեսիջը նոր շրջափուլի սկիզբ է․ Սերգեյ Բագրատյանը՝ վարչապետի հայտարարության մասին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի համոզմամբ՝ Հայաստանի ներքաղաքական շրջանակում ստատուս-քվո է հաստատվել։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն այս եզրահանգման է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ նա հոկտեմբերի 12-ին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին հայտարարել էր՝ «մեզ համար իշխանական ու ընդդիմադիր գործարարներ չկան»։

Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը մեսիջ էր հանրությանը, որպեսզի անհանդուրժողականության մթնոլորտը վերանա։

«Կարծում եմ՝ վարչապետը մեսիջ ուղարկեց ներքաղաքական դաշտի խաղացողներին, որ նոր շրջափուլ պետք է սկսվի՝ նոր խաղի կանոններով։ Մենք պետք է հասկանանք, թե արդյոք հանրությունն այդ պահանջը ընդունո՞ւմ է ի գիտություն և պատրա՞ստ է դիտարկել այս իրավիճակը։ Այն, որ ընդդիմադիր և իշխանական գործարարներ չպետք է լինեն, բոլորս հասկանում ենք, այլ հարց է, որ այս ընթացքում հարյուրավոր գործարարներ նախկին իշխանության ճնշումների հետևանքով հեռացել են երկրից, ովքեր էլ մնացել են, ունեզրկված վիճակում են, և արդյոք պատրա՞ստ են նոր խաղի կանոններն ընդունել, իհարկե, այս առումով դժվարություններ կան»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը։

Թեև դժվարություններ կան, այնուամենայնիվ խաղի կանոնները ընդունող կա։ Սերգեյ Բագրատյանը օրինակ է բերում Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին, որը Ծաղկաձորի իր «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրեց պետությանը։

«Սա ունի լուրջ քաղաքական բովանդակություն, Արմեն Ավետիսյանը դիտարկվում էր որպես նախկին իշխանությունների պատժիչ գործիք և իր ռեսուրսներով ճնշում էր անհնազանդ գործարարներին, և հարյուրավոր գործարարներ լքեցին երկիրը և «Գոլդեն Փելիս»-ի հանձնումը ապաշխահելու սկիզբն էր»,- ասաց պատգամավորը։